National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2022
Սարգիս Խանդանյանը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների ցանցի հերթական հանդիպմանը
1 / 6

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների ցանցի հերթական հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունիսի 2-3-ը՝ Անդորրայի խորհրդարանում:

Քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործում երիտասարդների դերի եւ մասնակցության կարեւորությանն ու խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ներկայացվել են երկրների ազգային երիտասարդական քաղաքականությունները:

Հանդիպման արդյունքում հրապարակվել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների համատեղ հայտարարությունը: 

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների համատեղ հայտարարությունը

Մենք՝ ԵԱՀԿ մասնակից երկրների խորհրդարանների երիտասարդ մասնակիցներս, հավաքվել ենք Անդորրայի խորհրդարանում՝ քննարկելու ԵԱՀԿ ԽՎ-ում երիտասարդների մասնակցության նշանակությունը եւ բացահայտելու երիտասարդ պատգամավորների համար ԵԱՀԿ-ի տարածքում եւ դրանից դուրս ներգրավվածության հիմնական ոլորտները:

Մինչդեռ երիտասարդների, հատկապես՝ երիտասարդ պատգամավորների դերը ԵԱՀԿ տարածքում եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում, մարդու իրավունքների, աջակցության, խաղաղության եւ անվտանգային ջանքերի հարցում ազգային եւ միջազգային համաժողովներում չպետք է թերագնահատել. այն իրենից ներկայացնում է կրիտիկական գործոն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության պաշտպանության համար:

Բազմակողմ հաստատությունները, ինչպես օրինակ՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ԵԱՀԿ ԽՎ եւ ազգային խորհրդարանները, պետք է աջակցեն երիտասարդության հեռանկարների ինտեգրմանն իրենց համապատասխան գործունեությանն ու քաղաքականությանը:

Երիտասարդության մասնակցության ճանաչումը անվտանգության, տնտեսության, բնապահպանական եւ ավտորիտար մարտահրավերների ոլորտում, որոնք փոխում են իշխանությունը եւ սպառնում երիտասարդության կյանքին ու մարդու իրավունքներին, առաջնային նշանակություն ունի գլոբալ մարտահրավերները լուծելու եւ մեր ընդհանուր գաղափարների ու սկզբունքների իրագործումը բարելավելու համար, քանի որ բոլոր մակարդակներում պետք է հստակ եւ թափանցիկ գործընթացներ հաստատվեն՝ երիտասարդներին քաղաքականապես ներգրավելու եւ որոշումների կայացմանը համարժեք աջակցելու նպատակով մատչելի տեղեկատվություն եւ ներգրավման գործիքներ տրամադրելու համար:

Մինչդեռ, բարձր մակարդակի քաղաքական ուշադրությունը, ռազմավարությունը եւ գործողությունների ծրագրերը երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ պետք է մշակվեն երիտասարդների ներդրումը եւ իրենց ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունը խարխլող իրավական եւ քաղաքական խոչընդոտները վերացնելու նպատակով:

Նշելով դրական զարգացումը ԵԱՀԿ ԽՎ շրջանակում՝ աջակցելու երիտասարդներին` երիտասարդության ներգրավման հարցերով հատուկ ներկայացուցչի առաջադրման եւ երիտասարդ խորհրդարանականների մասնակցության եւ արտահայտման տարածքի ստեղծման միջոցով՝ որոշվել է, որ որ այս հայտարարության մեջ ներկայացված համապատասխան խորհրդարանականները կօգտագործեն իրենց խորհրդարանական ձայնը՝ աջակցելու բանաձեւի վերնագրում պարունակվող գործողություններին եւ հետամուտ լինելու՝

  • Խրախուսել գործընկեր երիտասարդ խորհրդարանականներին ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ ԽՎ-ի, ինչպես նաեւ իրենց ընդհանուր եւ ժամանակավոր հանձնաժողովների քննարկումներին եւ աշխատանքին,
  • Ցուցաբերել հարգանք ԵԱՀԿ-ի հանձնառություններին եւ միջազգային իրավունքին՝ մշտապես նպատակ ունենալով խաղաղության եւ հակամարտության հանգուցալուծման՝ դիվանագիտության միջոցով,
  • Աշխատել՝ ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, թափանցիկությունը, խոսքի եւ մասնակցության ազատությունը, օրենքի գերակայությունը մեր համապատասխան երկրներում՝ արդար եւ խաղաղ ապագա ունեցող երիտասարդ սերնդին հավատալու նպատակով,
  • Համակարգել ջանքերը՝ աջակցելով ԵԱՀԿ տարածքում երիտասարդների օրակարգին, բոլոր մակարդակներով նախաձեռնություններին եւ իրարից սովորելու կարողություններին,
  • Ընդլայնել հուսալի տվյալների հավաքագրումը եւ մշտադիտարկումը՝ թույլ տալով կոնկրետ եւ նպատակադրված քաղաքականությունների իրականացում, որն աջակցում է երիտասարդների ներգրավմանը խաղաղության եւ անվտանգության գործողություններում,
  • Աշխատելով հաստատել ազգային գործողությունների ծրագրեր եւ նպատակներ կառավարական ծրագրում՝ աջակցել երիտասարդներին հետագա գործողությունների համար անհրաժեշտությամբ, ինչպես օրինակ՝ պետականորեն իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձեւը՝ երիտասարդների, խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ,
  • Հաստատել թափանցիկ եւ ազդեցիկ հաշվետվողականության մեխանիզմներ՝ Խորհրդարանական վեհաժողովին զեկուցելով Երիտասարդության հարցերով ԵԱՀԿ-ի աշխատանքի մասին,
  • Ամրապնդել աշխատանքը ԵԱՀԿ ԽՎ-ի  եւ ԵԱՀԿ մասնակից պետությունների, ԵԱՀԿ հաստատությունների եւ դաշտային առաքելության միջեւ համագործակցության եւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ուղղված երիտասարդության մասնակցության խթանմանը եւ երիտասարդության հեռանկարների ինտեգրմանը, ԵԱՀԿ աշխատանքին եւ գործունեությանը՝ ներառյալ ԵԱՀԿ երիտասարդական ռազմավարության ընդունումը եւ գործողությունների ծրագիրը,
  • Աջակցել երիտասարդների ներդրմանը եւ ներգրավվածությանը ընտրական գործընթացներում, հաստատություններում, քաղաքացիական հասարակության մեջ եւ խաղաղության ամրապնդման գործում,
  • Աջակցել գենդերային հեռանկարներին եւ հավասարությանը բոլոր քաղաքական գործընթացներում, ԵԱՀԿ մասնակից երկրներում եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում,
  • Աջակցել եւ ամրապնդել համատեղ արձագանքները մարտահրավերներին՝ կապված անվտանգության, տնտեսության, կլիմայափոխության, թափանցիկության, կոռուպցիայի, մարդու իրավունքների եւ այլ հարցերի հետ երիտասարդներին առաջնորդող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ խմբերի հզորացման միջոցով, ինչպես նաեւ աջակցումը երիտասարդների՝ մեծաթիվ մասնակցությամբ քննարկումներում եւ որոշումների կայացման գործընթացներում: 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am